Լավրով․ ԱՄՆ-ն քննարկում է Լեհաստանում լրացուցիչ ռազմական ուժեր տեղակայելու ծրագրերը

80

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Վաշինգտոնը քննարկում է Լեհաստանում լրացուցիչ ռազմական ուժեր տեղակայելու ծրագիրը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Արկտիկայի խորհրդի նախարարների նստաշրջանի ավարտին կայացած մամուլի ասուլիսում:

«Մասնավորապես, բացեիբաց քննարկվում են [ՆԱՏՕ-ի լրացուցիչ ուժեր տեղակայելու] ծրագրերը, ես երեկ այդ մասին հարցրեցի Բլինկենին: Լեհաստանում լրացուցիչ, էական ուժեր տեղակայելու ծրագրեր են քննարկվում Վաշինգտոնում, ինչը կլինի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև 1997 թվականի հիմնարար ակտի ուղղակի խախտում», ասել է Լավրովը: