Լավրովը ժամանել է Ռեյկյավիկ, որտեղ բանակցություններ կանցկացնի Բլինկենի հետ

100

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով ժամանել է Իսլանդիա, որտեղ կմասնակցի Արկտիկայի խորհրդի նախարարական նստաշրջանին, ինչպես նաև կանցկացնի մի քանի երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, Ռուսաստանի պատվիրակությունը ժամանել է Կեֆլավիկի միջազգային օդանավակայան: Մայիսի 19-ին նախատեսված միջոցառումների շարքում են երկրների արտաքին գործերի նախարարների`Արկտիկայի խորհրդի անդամների աշխատանքային ընթրիքը, ինչպես նաև Լավրովի ու Բլինկենի առաջին դեմ առ դեմ բանակցությունները: