Լավրովը Բլինկենի հետ հանդիպումն անվանել է կառուցողական

87

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցությունները որակել է կառուցողական, գրում է ՏԱՍՍ-ը:

«Զրույցն ինձ կառուցողական թվաց: Կա գիտակցում, որ անհրաժեշտ է հաղթահարել անառողջ իրավիճակը, որը նախորդ տարիներին ստեղծվել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև», ասել է արտգործնախարարը իր ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո:

Հանդիպումից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների համար կպատրաստվեն առաջարկություններ ռազմավարական կայունության հարցերի վերաբերյալ, ասել է Լավրովը: Նա նշել է, որ դեռ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հակադիվանագիտական ​​միջոցներ էր ձեռնարկում Ռուսաստանի Դաշնության դեմ: