Իսրայելը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր 4000 հրթիռ է արձակվել պետության ուղղությամբ

85

Իսրայելի Պաշտպանության բանակը թվիթերյան էջում հայտնել է, որ վերջին 10 օրվա ընթացքում Գազայի հատվածից 4 հազար հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ:

«Վերջին 10 օրվա ընթացքում Գազայի հատվածից 4000 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Մենք կշարունակենք պաշտպանել Իսրայելը», ասված է բանակի հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ, Իսրայելի ռազմաօդային ուժերը հաղորդել են, որ Գազայում հարվածներ են հասցրել արմատականների ևս երեք գորածկիչ կայանքներին: