Էրդողանը հայտարարել է, որ ուղերձ է հղելու ամբողջ աշխարհին

81

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հուլիսի 20-ին կայցելի Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն, որտեղից էլ «կարևոր ուղերձներ կհղի Հյուսիսային Կիպրոսի և ամբողջ աշխարհի համար»․ հաղորդում է Anadolu-ն:

«Հաղորդագրությունը, որը ես կհնչեցնեմ Հյուսիսային Կիպրոսում, վերաբերում է ոչ միայն կղզուն, այլև ամբողջ աշխարհին: Եթե վճռականություն ցույց չտաք, ոչ ոք ձեզ լուրջ չի վերաբերվի»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

«Մենք լավ լուրեր ենք ստանում Արևելյան Միջերկրական ծովից։ Մի՛ զարմացեք, եթե ձեզ տեղեկացնենք նավթի և բնական գազի նորությունների մասին»,- ասել է Էրդողանը՝ մեկնաբանելով տարածաշրջանում տիրող իրավիճակը: