Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

127

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ալսօր հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Կրեմլը հայտնել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի մեկնարկի շուրջ համաձայնության ձեռքբերմանը:

Պուտինն ու Ալիևը մտադրություն են հայտնել ապահովել, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կարգավորումը իրականացվի դիվանագիտական ​​մեթոդներով: