Հնդկաստանը կոչ է արել Ադրբեջանին՝ հետ քաշել զորքերը Հայաստանի տարածքից և զերծ մնալ սադրանքներից

138

Հնդկաստանը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով: Այդ մասին Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը հայտարարել է ի պատասխան լրատվամիջոցների՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ  հարցումների:

«Զորքերի տեղաշարժով սահմանի խախտումը կարող է ապակայունացնել իրավիճակը և հանգեցնել նոր ռազմական գործողությունների: Մենք իրավախախտ կողմին կոչ ենք անում անհապաղ հետ կանչել իր ռազմական ուժերը և դադարեցնել հետագա սադրանքները»,- ասել է խոսնակը:

Նա շեշտել է, որ Հնդկաստանը միշտ հանդես է եկել քաղաքական և դիվանագիտական միջոցներով երկկողմ վեճերի խաղաղ կարգավորման օգտին: «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն անհրաժեշտ են տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է հնդիկ պաշտոնյան: