ԱՄՆ-ն դատապարտել է Էրդողանի «հակասեմական հայտարարությունները»

120

ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի «հակասեմական հայտարարությունները» և հորդորում նրան զերծ մնալ «ատելության խոսքից»: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ:

«ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է նախագահ Էրդողանի՝ վերջերս հրեա ժողովրդի հասցեին արված հակասեմական խոսքերը:… Մենք կոչ ենք անում նախագահ Էրդողանին և Թուրքիայի մյուս ղեկավարներին զերծ մնալ ատելության խոսքից, որը կարող է հետագա բռնություն առաջացնել: Մենք կոչ ենք անում Թուրքիային միանալ Միացյալ Նահանգներին [Մերձավոր Արևելքում] հակամարտությունը դադարեցնելու ջանքերում», ասել է դիվանագետը՝ չմանրամասնելով, թե Էրդողանի որ հայտարարություններն են քննարկվում: