ԱԽՔ-ի Արմենի պրիմիտիվ մանիպուլյացիաները, կեղծիքները և Արցախ այցելելու վախը. Համբարյան

76

Հայաստանի ԱԽՔ-ի սորոսական Արմենը Հ1-ում Պետրոսին հարցազրույց տալուց հայտարարեց, որ “մեր հասարակության մեջ փորձել են սերմանել, որ Ադրբեջանը հաղթել է»…. Որպես հակափաստարկ սույն քայլիստը արտաբերեց. «Եթե դա հաղթանակ է, ի՞նչպես է միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանը ստացել ևս երկու պետության բանակ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ ՀԱմբարյանը:

«Ինքնախաբեությամբ զբաղվող Արմե՛ն, այո, Ադրբեջանը ցավոք հաղթել է Հայաստանին…

Արմենը լավ կլիներ մեր վիճակից խոսեր և համեմատականներ տաներ՝ մինչ պատերազմը և պատերազմից հետո… Մենք կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, գրեթե չունենք բանակ, ունենք ահռելի մարդկային զոհեր և նյութական կորուստներ… Ինչ վերաբերվում է երկու պետությունների բանակներին, ապա նշեմ, որ Արցախի նախկին տարածքներում ռուսական և թուրքական “խաղաղապահների” տեղակայումը մեր ձեռքբերումն էլ չէ, ավելին՝ կորոււստն է, քանի որ այդ տարածքների մեծ մասում, ինչպես նաև հայերի վերահսկողության տակ մնացած Արցախի 25 տոկոսում իշխանությունը գնտվում է ռուսների ձեռքում…

Ըստ ԱԽ անգրագետ քարտուղարի, վերջին օրերին Սյունիքի և Գեղարքունիքի սահմաններին ազերիների ագրեսիան պայմանավորված է նրանով, որ Բաքուն դժգոհ է 2020 թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից, որն իրականում Հայաստանի կապիտուլյացիայի ակտն էր…

Ինչպես կասեր դասականը՝Իյա, իրո՞ք… ԱԽՔ-ի Արմենին բացատրեմ, որ Ադրբեջանը ոչ թե դժգոհ է Հայաստանի կապիտուլյացիայի ակտից,այլ ավելին է ուզում ստանալ, քանի որ Բաքվում հրճվում են, որ իրենց կողմկից նվաստացված և նսեմացված Նիկոլը պահպանում է վարչապետի պաշտոնը և Ադրբեջանից նրան հրամայված և իջեցված պատվերները նա գլխիկոր կատարում է, քանի որ Նիկոլի նման ոչնչությունը չի կարող հավասարը հավասարին բանակցել Իլհամի հետ…

ԱԽՔ-ի Արմենին հիշեցնեմ հայտնի ասացվածքը՝ “Ախորժակը գալիս է ուտելու ժամանակ”, որի համաձայն էլ առաջնորդվում է Ադրբեջանը, որը ցանկանում է Նախիջևանի և Թուրքիայի հետ կապ հաստատել ոչ միայն “Մեղրիի միջանցքի”, այլև ևս մեկ միջանցք ձեռք բերել Սյունիքում…

Զավեշտ էր ԱԽՔ-ի Արմենի զառանցանքն այն մասին, որ եթե Ադրբեջանը ռազմական ճանապարհով չգնար, ապա բանակցությունների միջոցով այլ արդյունքներ կստանար…

Հետաքրքիր է, ինչի՞ մասին է սա խոսում… Լավրովյան 5+2 ծրագրի փոխարեն, որը պետք է կյանքի կոչվեր շատ երկար ժամանակում և բերեր Արցախի դե-յուրե անկախացմանն, Ադրբեջանը Նիկոլի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում որպես բոնուս ստացավ Շուշին, Հադրութի ամբողջ շրջանը, Մարտունիի և Մարտակերտի շրջաններից որոշ բնակավայրեր, ահռելի քանակությամբ հայերից գրաված զինտեխնիկա, մեզ պատճառեց ահռելի մարդկային և նյութական կորուստներ…

Ադրբեջանը երազում չէր տեսնի այս ամենը, եթե թերուս և տգետ Նիկոլն ու ԱԽՔ-ի Արմենի նման տականքները Հայաստանում չգային իշխանության և չտանեին երկիրը կործանման…

Ստացվում է, ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող վախկոտը, ով, ըստ լուրերի, Բաքվից վախենալով և ռուսներից քաշվելով 6 ամսից ավել է Արցախ չի գնացել ու չի այցելել հոր գերեզմանը մեր ահռելի խնդիրները թողած հրճվում է իրենց թիմի կողմից հրապարակ նետված կեղծ օրակարգերով, որոնցից մեկը՝ Ադրբեջանի ծանր դրության մասին զառանցանքներն են…

Հ.Գ. ԱԽՔ-ի Արմեն, Ադրբեջանը հաղթել է մեզ, քանի որ Նիկոլի ու քո նման հակապետական, դավաճան և անհայրենիք տարրերը պաշտոններ են զբաղեցնում…»,- գրել է Համբարյանը: