16-ամյա պատանուն վրաերթի ենթարկած վարորդը 8 օր անց մեղայականով ներկայացել է ոստիկանություն

27

Մայիսի 9-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Վանաձորի Րաֆֆու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 16-ամյա պատանու և դեպքի վայրից դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 17-ին մեղայականով բաժին է ներկայացել Լեռնավան գյուղի 27-ամյա մի բնակիչ և հայտնել, որ մայիսի 9-ին Վանաձոր քաղաքի Րաֆֆու փողոցում ինքն է իր վարած «Օպել Վեկտրա» ավտոմեքենայով վրաերթի ենթարկել պատանուն։

Քննությունը շարունակվում է։