Օնիկ Գասպարյանը Ռոբերտ Քոչարյանի թիմում է

84

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբում է ընդգրկվել. գրում է «Հրապարակը»։

«Շտաբի աշխատանքները թեժ ընթացքի մեջ են՝ ոչ միայն յուրաքանչյուր մարզում, այլև շրջաններում են շտաբի պատասխանատուներ նշանակվել։

Օրինակ, Տավուշի մարզային շտաբը կգլխավորի ՀՀ քաղծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանը։ Բացի այդ, Տավուշի աշխատանքները համակարգում է նաև ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը»,–գրում է թերթը։

@ArmeniaSputnik