«Պարոն Բայդեն, ցավոք դուք ձեր արյունոտ ձեռքերով պատմություն եք գրում»

171

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է իր ամերիկացի պաշտոնակից Ջո Բայդենին Իսրայելին 735 միլիոն դոլար արժողությամբ բարձր ճշգրտության զենք վաճառելու համար:

«Պարոն Բայդեն, ցավոք դուք ձեր արյունոտ ձեռքերով պատմություն եք գրում: Դուք ստիպեցիք մեզ դա ասել», ասել է նա Անկարայում կայացած մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Բայդենի վարչակազմը հաստատել է Իսրայելին զենքի վաճառքը: