Շիրակում բախվել են Toyota-ն ու բեռնատարը, որը կողաշրջվել է․ 3 մարդ հոսպիտալացվել է․ shamshyan.com

67

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 108 կմ-ում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Toyota մակնիշի և Howo  մակնիշի բեռնատար ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է, 3 հոգի ծանր կայուն ախտորոշմամբ տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։