ՆԱՏՕ-ն հայտարարեց Ռուսաստանի հետ երկխոսության պատրաստակամության մասին

78

Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության, այդ թվում՝ Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի շրջանակներում: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ռազմաօդային ուժերի գեներալ Ստյուարտ Պիչը ՝ բացելով Դաշինքի ռազմական կոմիտեի նիստը շտաբերի պետերի մակարդակով:

«Մենք շարունակում ենք պահպանել երկակի մոտեցում Ռուսաստանի նկատմամբ, մասնավորապես Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի միջոցով: Մենք ցավում ենք, որ Ռուսաստանը դրականորեն չի արձագանքում ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի ստեղծման առաջարկներին, բայց շարունակում ենք ակնկալել կառուցողական հարաբերություններ Ռուսաստանի հետ, երբ նրա գործողությունները դա հնարավոր են դարձնում», պնդել է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը յուրաքանչյուր ելույթի ժամանակ շեշտում է, որ դաշինքը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ունի երկակի մոտեցում`զսպում և երկխոսություն: