Իրանում գալիք ընտրությունները և ստեղծված նախընտրական իրավիճակը որոշ չափով համեմատելի է 2005թ․ նախագահական ընտրությունների և մինչ ընտրություններն ընկած ժամանակահատվածի հետ

47

Ինչպես հիմա, այն ժամանակ էլ ԻԻՀ նախագահը բարեփոխական էր (Խաթամին)։ Սակայն ինչպես հիմա, այն ժամանակ էլ նախագահական ընտրություններին նախորդած 2003թ. իսլամական տեղական խորհուրդների և 2004թ. Խորհրդարանական ընտրություններում նրանք պարտություն էին կրել պահպանողականներից։ Ինչպես հիմա է բարեփոխականների թեկնածուն, ի տարբերություն պահպանողականների, ավելի փորձառու և, հեղինակավոր , այնպես էլ այն ժամանակ էր այդպես․ երիտասարդ, անփորձ Մահմուդ Ահմադինեժադի դեմ պայքարում էր ոչ ավել, ոչ պակաս Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին։ Իհարկե, ներկայումս Ռաիսիի և Լարիջանիի տարբերությունը համեմատելի չէ Ահմադինեժադի ու Ռաֆսանջանիի տարբերությանը, բայց ամեն դեպքում, առկա է։

Սակայն մի նուրբ և կարևոր տարբերություն կա 2005 և 2021թթ․ միջև։

Այն ժամանակ, երբ 2003 և 2004թթ․ իսլամական տեղական խորհուրդներում և Խորհրդարանի ընտրություններում պարտություներ կրելուց հետո բարեփոխականները, կարելի է ասել, գլոբալ առումով ոչինչ չարեցին իրավիճակը փոխելու համար, ապա հիմա ամենևին այդպես չէ։

Նրանք նախ կնքեցին Չինաստանի հետ 25 ամյա ռազմավարական համապարփակ համաձայնագիրը, այնուհետև փորձում են հարաբերությունները կարգավորել ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի հետ, ինչը նրանց թույլ կտա հսկայական ֆինանսկան հոսքեր ապահովել և փոխել տարածաշրջանի ու ոչ միայն աշխարհաքաղաքական պատկերը։

✒️ Ահարոն Վարդանյան