Իսրայելը Գազայում հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի հրամանատարների հինգ տներին

81

Իսրայելցի զինվորականները երեքշաբթի գիշերը Գազայի հատվածում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման հրամանատարների հինգ տներին: Այս մասին հայտնում են բանակի մամուլի ծառայությունից:

«Գազայի հատվածում հարվածներ են հասցվել ՀԱՄԱՍ-ի հրամանատարների հինգ տներին: Դրանք օգտագործվում էին ահաբեկչական նպատակներով, որոշ տներ էլ հրամանատարական շտաբներ էին»: Նրանք հայտնել են նաև, որ կալանվել է Հորդանանի հետ սահմանին մոտեցող անօդաչու թռչող սարք: