Գազայի արմատականները մայիսի 10-ից Իսրայելի ուղղությամբ արձակել են 3440 հրթիռ

55

Մայիսի 10-ից Գազայի հատվածի պաղեստինցի արմատականները իսրայելական քաղաքների ուղղությամբ արձակել են 3440 հրթիռ: Պաղեստինի անկլավում ընկել է 500 արկ, շուրջ 90%-ը կալանվել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից: Այս մասին հայտնում են բանակի մամուլի ծառայությունից:

Բանակը նաև հաղորդել է, որ իսրայելական 62 կործանիչներ գիշերը 110 կառավարվող հրթիռներ են նետել Գազայի հատվածում Համասի ստորգետնյա հաղորդակցման համակարգի մաս կազմող 65 ռազմական օբյեկտների վրա: