Բորելը և Բլինկենը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության ապաէսկալացիայի համատեղ ջանքերը

54

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության ապաէսկալացիայի համատեղ ջանքերը: Այս մասին այսօր հայտարարել է Ժոզեպ Բորելը:

«Մենք պետքարտուղար Բլինկենի հետ տեղեկատվություն փոխանակեցինք այն մասին, թե ինչպես ԵՄ-ն և ԱՄՆ-ն կարող են համատեղ աշխատել Իսրայելում և Պաղեստինում բռնությունների դադարեցմանն ու լարվածության թուլացմանն օնելու համար», գրել է նա Twitter-ում:

Բորելը նշել է, որ հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու համար անհրաժեշտ են «երկարաժամկետ նախաձեռնություններ»: