Բլինկեն․ «Մենք ակնկալում ենք, որ հանդիպումը տեղի կունենա առաջիկա շաբաթներից մեկի ընթացքում»

65

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը պետք է կայանա առաջիկա շաբաթներից մեկի ընթացքում: Այդ մասին այսօր Ռեյկյավիկում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Ինչպես գիտեք, նախագահներ Բայդենի և Պուտինի հանդիպման առաջարկ կա», ասել է նա Իսլանդիայի արտաքին և միջազգային զարգացման համագործակցության նախարար Գուդլաուգուր Թոր Թորդարսոնի հետ մամուլի ասուլիսում, գրում է EADaily-ն:

«Մենք ակնկալում ենք, որ [Պուտինի և Բայդենի] հանդիպումը տեղի կունենա առաջիկա շաբաթներից մեկի ժամանակ։ Ես կարևոր եմ համարում այն, որ հնարավորություն կա կրկին քննարկել խնդիրները դեմ առ դեմ», ասել է ամերիկյան գերատեսչության ղեկավարը: