Բայդենը Նաթանյահուի հետ կքննարկի իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում

49

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ նոր հեռախոսազրույցի ժամանակ քննարկելու է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ:

«Ես կխոսեմ վարչապետի հետ … և դրանից հետո կարող եմ ձեզ հետ խոսել», ասել է նա՝ Սպիտակ տանը պատասխանելով Մերձավոր Արևելքում հրադադարի ռեժիմի վերաբերյալ իր դիրքորոշման մասին լրագրողների հարցին:

Շաբաթ օրը Բայդենը հեռախոսազրույց էր ունեցել Նաթանյահուի հետ, որի ընթացքում մտահոգություն է հայտնել լրագրողների անվտանգության հետ կապված իրավիճակի վերաբերյալ և վերահաստատել է իր աջակցությունը Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին: Նա նաև խոսել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ ՝ նշելով ԱՄՆ-ի նվիրվածությունը Մերձավոր Արևելքի հակամարտության բանակցային կարգավորմանը՝ հիմնված երկու պետությունների խաղաղ գոյակցության վրա: