Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին կմասնակցի 15 երկրի 20 երաժիշտ

77

Մամուլի հաղորդագրություն

Ամփոփվել է Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի մասնակցության համար դիմած երաժիշտների ընտրական փուլը։ Հիշեցնենք, որ այս տարի մրցույթն անցկացվելու է դիրիժորություն մասնագիտությամբ։ Այսպիսով՝ դիրիժորության մրցույթին կմասնակցի 15 երկրի 20 երաժիշտ։ Նշենք, որ ըստ մրցութային կարգի՝ նախատեսված էր 18 երաժշտի մասնակցություն, սակայն հաշվի առնելով հայտ ներկայացրած դիրիժորների կատարողական բարձր վարպետությունը՝ որոշում է կայացվել թույլատրել ևս 2 դիմորդի հանդես գալ մրցույթի առաջին փուլում։

Եվ այսպես` Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին մասնակցելու իրավունք են ստացել հետևյալ երաժիշտները՝ Յան Նիդերհոֆֆեր (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Յեո Ռիոնգ Ան (Կորեայի Հանրապետություն), Րոտեմ Վայնբերգ (Իսրայել), Հաորան Լի (Գերմանիա), Կէ Յուան Սին (Թայվան), Դավորին Մորի (Սլովենիա), Զեկե Ֆետրոու (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Բեռնատ Ժերար Կետգլաս Տորելլո (Իսպանիա), Էկտորաս Տարտանիս (Կոտ դ’Իվուար), Լևան Ժագայևի (Վրաստան), Ալեքսանդր Իրադյան (Հայաստան/Գերմանիա), Սզե Հո Քենս Լուի (Հոնկոնգ), Պաբլո Դևիգո Վասկես (Իսպանիա), Տրիստան Ռայս-Շերման (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Յուկուան Ջին (Չինաստան), Ջեբաթ Արջունա Քի Ջիա Լիանգ (Մալայզիա), Դայիչի Դեգուչի (Ճապոնիա), Դոնգ Կուկ Լիմ (Կորեայի Հանրապետություն), Յունա Չժոն (Կորեայի Հանրապետություն), Գուրգեն Պետրոսյան (Ռուսաստանի Դաշնություն)։

Մրցույթը կազմակերպել է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։

Մրցույթի հետ կապված այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://khachaturian-competition.com/en ։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ