Ավստրիայի արտգործնախարարը պատասխանել է Էրդողանի «անեծքներին»

97

«Մերձավոր Արևելքում հակամարտությունը հնարավոր չէ լուծել փրփրացող բերանով, և Թուրքիայի կառավարությունը պետք է իր ներդրումն անի իրավիճակի լիցքաթափման համար», հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, որի խոսքերը հաղորդում է «ՌԻԱ» գործակալությունը:

Այդպես է արտգործնախարարը պատասխանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին, ով մեկնաբանել էր Ավստրիայի իշխանությունների՝ Վիեննայի որոշ դաշնային շենքերի վրա իսրայելական դրոշ բարձրացնելու որոշումը և «անիծել» եվրոպական կառավարությանը:

Շալլենբերգը շեշտել է, որ Համասը ահաբեկչական խմբավորում է, որին չպետք է թույլ տրվի գործողությունների օրենքը պարտադրել ուրիշներին: Ըստ նրա, Թուրքիան ցույց տվեց իրավունքի սարսափելի ըմբռնում՝ անեծք նետելով ավստրիական կողմին:

Արտաքին գործերի նախարարությունը նաև հայտնել է, որ Էրդողանի հայտարարությունից հետո Թուրքիայի դեսպանին կանչել են գերատեսչություն: «Նախագահ Էրդողանի այս անհեթեթ հայտարարություններից հետո առավոտյան Թուրքիայի դեսպանին կանչվել են Արտաքին գործերի նախարարություն ՝ հստակ փոխանցելու Ավստրիայի դիրքորոշումը», ասել են նախարարությունում: