ԱՄՆ-ը փակել է Ռուսաստանում վերջին հյուպատոսությունը

55

Եկատերինբուրգում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը դադարեցրել է գործունեությունը: Այս մասին ասվում է ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավար Էմի Սթորոուի կոչում, որը մայիսի 17-ին հրապարակվել է հյուպատոսության ֆեյսբուքյան էջում:

«Եկատերինբուրգում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը 27 տարի շարունակ միացրել է Ուրալը և Արևմտյան Սիբիրը Միացյալ Նահանգների հետ՝ տրամադրելով վիզա և ծառայություններ ԱՄՆ քաղաքացիներին, անցկացնելով անգլերեն լեզվի ուսուցման գործողություններ, սեմինարներ ձեռնարկատերերի համար և փոխանակման ծրագրեր»,- ասվում է տեքստում:

Միաժամանակ, Սթորոուն Եկատերինբուրգում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատանքների շուտափույթ վերականգնման հույս է հայտնել:

«Հուսով եմ, որ շուտով մենք ամբողջությամբ կվերսկսենք աշխատանքը Եկատերինբուրգում և կրկին կաշխատենք մեր մեծ երկրների միջև կապերի ամրապնդման վրա»,- ասել է դիվանագետը: