Ալիև․ «Երևանի արձագանքը կարող է հանգեցնել լարվածության»

85

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հայաստանի արձագանքը երկու երկրների սահմանին տիրող իրավիճակին կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության աճի: Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսազրույցում, երեքշաբթի հաղորդում է Ադրբեջանի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանի ոչ ադեկվատ արձագանքը սահմանին տիրող լարվածությանը և այդ հարցը միջազգայնացնելու նրա փորձերը կարող են հանգեցնել տարածաշրջանում լարվածության աճի։ Նա ընդգծել է բոլոր վեճերի խաղաղ և բանակցային գործընթացի շրջանակներում լուծման կարևորությունը», ասվում է հաղորդագրության մեջ։