Ռոբերտ Քոչարյանը թողնում է պաշտոնը ԱՖԿ «Սիստեմա» տնօրենների խորհրդի կազմում

43

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կթողնի պաշտոնը ռուսաստանյան ԱՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի կազմում:

ԱՖԿ «Սիստեմա»-ի այսօր տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ հունիսի 26-ին տնօրենների խորհուրդը կընտրի նոր տնօրեններ, որոնք կփոխարինեն Ռոբերտ Քոչարյանին և Անդրեյ Դուբոբսկովին:

Ընդհանուր առմամբ, տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված է 12 մարդ։