Մերկելը համերաշխություն է հայտնել Նաթանյահուի հետ հեռախոսազրույցում

83

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում էսկալացիան: Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը:

«Կանցլերը կրկին խստորեն դատապարտել է Գազայի հատվածից Իսրայելի վրա շարունակվող հրթիռային հարձակումները և վարչապետին հավաստիացրել գերմանական կառավարության համերաշխության հարցում: Նա շեշտել է, որ Իսրայելը իրավունք ունի պաշտպանվել հարձակումներից», ասել է Զայբերտը:

«Հաշվի առնելով այն փաստը, որ երկու կողմերից բազմաթիվ խաղաղ բնակիչներ են սպանվել, կանցլերը հույս է հայտնել, որ ռազմական գործողությունները հնարավորինս շուտ կավարտվեն», շեշտել է կառավարության ներկայացուցիչը: