Հավանականությունը մեծ է, որ մշակվում են Բելառուսին և ՌԴ-ին հարվածելու տարբերակներ․ Գեներալ-մայոր

85

Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ գեներալ-մայոր Իգոր Կորոլի համաձայն, հավանականությունը մեծ է, որ ՆԱՏՕ-ի ռազմավարական ռմբակոծիչ ավիացիայի ցուցադրական թռիչքների ժամանակ մշակվում են Բելառուսին և ՌԴ-ին հարվածելու տարբերակներ:

«Ցավոք, ՆԱՏՕ-ի ռազմավարական ռմբակոծիչ ինքնաթիռների ցուցադրական թռիչքները, մասնավորապես ԱՄՆ-ինը, ավելի հաճախակի են դարձել», ասել է նա CTV-ին տված հարցազրույցում: «Եվ մեծ հավանականություն կա, որ այս ցուցադրական թռիչքների ընթացքում, այդ թվում, մշակվում են ինչպես Բելառուսի Հանրապետությանը, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությանը հարվածելու տարբերակներ»:

Ըստ Կորոլի, ամեն շաբաթ պաշտպանության նախարարությունը գրանցում է ՆԱՏՕ-ի երկրների տարբեր հետախուզական ինքնաթիռների ավելի քան 30 թռիչքներ: