«ԵԿՄ-ում զենք ու զրահ է բաժանվում, ազատամարտիկներն ավտոբուսներ են նստում». Դավիթ Գրիգորյան

87

Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս պահին շրջանառվող տեղեկատվությամբ, ԵԿՄ-ում զենք ու զրահ է բաժանվում, ազատամարտիկներն ավտոբուսներ են նստում։ 44 օր կռիվ տված բանակը բոլորիս կարիքն ուներ և ունի։ Ընդմիջեք ձեր քաղաքական ամբիցիաները, ուշքի եկեք։

Եղբայրներիս, բանակի կողքին է պետք հիմա կանգնել։ Ձեր էժանագին նախընտրական պաստառների վրա ծախսվող փողերը խնայեք։ Չգիտես, թե հաջորդ պահին բոլորիս ի՞նչ է սպասվում։ Դադարեք ուտել իրար։ Զինված ուժերը բոլորիս կարիքն ունեն հենց հիմա, հենց այս պահին»։