Գազայում Իսրայելին մեղադրում են ֆոսֆորային զինամթերք օգտագործելու մեջ

81

Իսրայելի պաշտպանության ուժերը երկուշաբթի օրը օգտագործել են ֆոսֆորային զինամթերք Գազայի հատվածի գնդակոծության ժամանակ, որը շարունակվում է մեկ շաբաթ: Այս հայտարարությունն Ալ Ջազիրա հեռուստաալիքի եթերում արել է անկլավի հյուսիսային մասի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Հասան ալ-Ջամասին:

«Առավոտվանից օկուպացիոն ուժերը ութ ֆոսֆորային արկ են արձակել», ասել է նա:

Իսրայելի Պաշտպանության բանակը չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: Այլ աղբյուրներից դա հաստատել դեռ հնարավոր չէ: