Նյու Յորքում հրաձգության հետեւանքով վիրավորվել է հինգ մարդ

83

Առնվազն հինգ մարդ է հրազենային վիրավորում ստացել Նյու Յորքի հյուսիսում հրաձգության հետեւանքով, հաղորդում է NBC-ը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ հրաձգությունը տեղի է ունեցել շաբաթ՝ 21:00-ի շրջանում, Բրոնքսում՝ Վեբսթեր ավենյուի վրա՝ McDonald’s ռեստորանի հարեւանությամբ:

Ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում հայտնաբերել են միայն մեկ տուժածի, եւս չորս տուժած կարողացել է ինքնուրույն հասնել մոտակայքում գտնվող Bronx Lebanon Hospital հիվանդանոց:

Yerkir.am