Հայաստանում մայիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 131 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 220 860-ի

55

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 4323 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մայիսի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1060 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5383-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 354 է, ընդհանուր առողջացածներինը՝ 208 454, փաստացի բուժվողներինը՝ 7023 (մեկ օրում նվազել է 234 -ով): Մեկ օրում արվել է 3160 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 036 673 թեստ: