Համաշխարհային ռազմահոս

67

«Սա ագրեսիա է, սակայն ձեր կառույցները լռում են, անգամ ՄԱԿ դիմում չկա: Դուք նստել, հարցնում եք՝ ինչ պետք է անել. ինչ-որ մեկը երկիր ղեկավարո՞ւմ է, թե ոչ: Իշխանություն ունե՞ք: Դիմել եք ՀԱՊԿ-ին, բայց դուք ոչինչ չեք անում, այդպես հնարավո՞ր է: Պետք է ինքներդ քայլեր անեք, նոր դիմեք ՀԱՊԿ-ին»:

Նորատ Տեր Գրիգորյանց


Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն հայտարարել է տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման անհրաժեշտության մասին և կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել և խուսափել վեճերից:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադրությամբ հետևում է երկու հարևան երկրների ՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմաններին տեղի ունեցած վերջին իրադարձություններին և հույս ունի, որ վեճը հնարավորինս շուտ կլուծվի խաղաղ ճանապարհով», – ասել է նա:

Խատիբզադեն ընդգծել է երկրի պատրաստակամությունը` նպաստելու երկու երկրների միջև վեճերի խաղաղ կարգավորմանը:


Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները բավականին ծավալուն ներկայացվածությամբ կմասնացցեն ՆԱՏՕ-ի կողմից անցկացվող «Steadfast Defender 2021» զորավարժություններին:


«Մենք կրկնում ենք ԱՄՆ-ի համար առաջարկը՝ քննարկել S-400-ների, F-35-ի և CAATSA-ի թեմաները («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք»): Մենք կարող ենք այդ հարցերը լուծել բանակցությունների միջոցով, եթե ռազմավարական դաշնակիցներ և գործընկերներ ենք: Մենք ակնկալում ենք, որ սխալները կուղղվեն»
Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալըն:


Անգլիացի պատգամավորները երկրի իշխանություններից պահանջել են վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները: