Գործընթացի շուրջ մտահոգությունները ոչ միայն չեն սպառվելու, այլ նոր հարցեր են առաջ բերելու.Տիգրան Աբրահամյան

48

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վերջը որևէ կառույց պաշտոնապես կհաղորդի՞, թե ինչպե՞ս, ի՞նչ արդյունքով ավարտվեցին այսօրվա բանակցությունները։

Որովհետև կարևոր մի քանի հարցադրումներ կան, որոնց պատասխանը հանրությունը պետք է իմանա։

Առաջինը, ինչի՞ շուրջ էին բանակցությունները, երկրորդ, ի՞նչ նախապայմաններ է առաջ քաշել Ադրբեջանը, երրորդ, ինչի՞ շուրջ է տեղի ունեցել կոմպրոմիսը, չորրորդ, եթե Ադրբեջանը հետ է քաշում զորքերը, ապա վերջնարդյունքով որտեղ է դիրքավորվելու։

Օրինակ՝ եթե 3.5 կմ առաջ է եկել, ապա որքա՞ն է հետ քաշվելու։

Հինգերորդ, ի՞նչ լուծում է տրվել Գեղարքունիքի հատվածի երկու տեղամասում՝ Վերին Շորժայի և Կութի։

Վեցերորդ, արդյո՞ք բանակցությունները միայն այս տեղամասերի վերաբերյալ էին, թե այն քննարկվում էր ավելի մեծ համատեքստում։

Շարունակելի…

Հ.Գ. Հարցադրումները շատ են, իսկ պաշտոնական տեղեկատվության բացակայության կամ դրա ոչ սպառիչ լինելու պարագայում, գործընթացի շուրջ մտահոգությունները ոչ միայն չեն սպառվելու, այլ նոր հարցեր են առաջ բերելու։