Գազայի հատվածից հայտնել են իսրայելական ավիահարվածի հետևանքով աշխատանքի նախարարության շենքի ավերման մասին

48

Իսրայելի ռազմաօդային ուժերն ամբողջովին ավերել են Գազայի հատվածում գտնվող աշխատանքի նախարարության շենքը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով պաղեստինյան անկլավի կառավարության մամուլի ծառայությանը:

Իսրայելական ինքնաթիռներն առավոտյան կրակ են բացել Գազայի կենտրոնում գտնվող մի շարք շենքերի ուղղությամբ:

«Հրթիռակոծման հետևանքով աշխատանքի նախարարության շենքն ամբողջովին ավերվել է, սոցիալական զարգացման նախարարության շենքը, ինչպես նաև դրա պահեստներն ու հարակից կառույցները զգալիորեն վնասվել են»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում:

Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ իրենց կործանիչը հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի գումարտակի հրամանատարի տան ուղղությամբ:

Yerkir.am