CDC-ն պարզաբանել է, որ ԱՄՆ-ում դիմակ կրելը տրանսպորտում դեռ պարտադիր է

46

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնը (CDC) և ԱՄՆ տրանսպորտային անվտանգության վարչությունը պարզաբանել են, որ տրանսպորտային օբյեկտներում դիմակներ կրելը դեռևս պարտադիր է այդ թվում կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց համար: Այս մասին ասված է գերատեսչությունների համատեղ հայտարարության մեջ:

Ավելի վաղ CDC-ն հայտարարել էր, որ ամբողջովին պատվաստված քաղաքացիները կարող են այլևս չկրել դիմակներ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իշխանությունները չեն պատժի նրանց, ովքեր պատվաստված չեն կորոնավիրուսի դեմ, բայց հրաժարվում են դիմակ կրել։