5 տարին մեկ եռամսյա հավաքներ, բարեփոխումներ. կարճ ասած, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. Աբրահամյան

63

Ընդամենը 20-25 օր առաջ, վարչապետն, ակնհայտորեն, նախընտրական գործընթացների շրջանակներում, հպարտորեն հայտարարում էր, որ զինված ուժերի բարեփոխումների շրջանակներում քննարկում են բանակը կրճատելու հարցը։ Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«5 տարի մեկ եռամսյա հավաքներ, բարեփոխումներ… կարճ ասած, շաբաթը ուրբաթից շուտ եկավ։

Չգիտեմ, թե արդեն որերորդ անգամ կրկնում եմ, բայց բոլոր պետք է հասկանան՝ սա միայն սյունեցիների կամ Գեղարքունիկի մարզում ապրող մեր հայրենակիցների կռիվը չի, երեկ Արցախում, այսօր՝ Հայաստանում, դրված է մեզանից յուրաքանչյուրի կյանքի հարցը։

Գործող իշխանությունները վաղուց իրենց սպառել են, դա ցույց տվեց պատերազմը, ցույց տվեց հետպատերազմական գործընթացները, պարզ է նաև վերջին օրերի պրոցեսների տրամաբանության ներքո։

Սրանք պետք է գնան՝ լավով, թե վատով, արդեն կարևոր չէ, հակառակ դեպքում, բոլորս՝ առանց բացառությունների, մեր հայրենիքում ապրելու հնարավորություն այլևս չենք ունենալու»,- գրել է Աբրահամյանը։