Տարածաշրջանը եռում է

134

WarGonzo տելեգրամ ալիքի փոխանցմամբ Իրան-Ադրբեջան սահմանին տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի արդյունքում սպանվել է 2 ադրբեջանցի սահմանապահ, որից առնվազն մեկը’ սպա։ Սպուտնիկ Արմենիա ռադիոկայանի փոխանցմամբ որոշում է կայացվել ևս 6 ամսով երկարաձգել գեներալ Մուրադովի պաշտոնավարումը։ 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները կենտրոնանում են Սյունիքում, իսկ նախօրեին Սյունիքի հարցով հրավիրված ԱԺ արտահերթ նիստին իշխող խմբակցության 40 պատգամավոր լայաղ չի արել անգամ ներկա գտնվել այդ նիստին’ ըստ էության չկարևորելով այդ հարցը։ Տեր Աստված, քաղցր աչքով նայիր Հայաստանս և հայ ժողովրդիս։ Մեծ արհավիրքի ու դարակազմիկ փոփոխությունների շեմին ենք։

Գրիգոր Բալասանյան
պ․գ․թ․ ԵՊՀ դոցենտ