Սա արդեն վերջն է. Ավետիք Իշխանյան

86

ՍԱ ԱՐԴԵՆ ՎԵՐՋՆ Է

Թշնամին հետևողականորեն գրավում է Հայաստանը՝ կիլոմետր առ կիլոմետր, գյուղ առ գյուղ, մարզ առ մարզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Սակայն անտերության վերածված Հայստան կոչվող տարածքի կառավարչի պաշտոնակատարը ոստիկան-ենիչերիներով շրջապատված, շարունակում է իշխել՝ հանձնելով երկիրը։ «Ընդդիմությունը» պատրաստվում է «ընտրությունների», նաև կասկածում, որ դրանք կարող են չեղարկվել՝ «ա՛յ,ա՛յ, ա՛յ»։

Հարգելիներս, ի՞նչ ընտրություն, Հայաստանի ո՞ր հատվածում են լինելու այդ «ընտրությունները», միայն Երևանու՞մ, թե՞ որպես այլ երկրի տեղական, վիլայեթական ընտրություններ են մեզ սպասվում։

Եթե իհարկե, արդեն ուշ չէ, մի կողմ թողեք տարաձայնությունները և բոլոր այն ուժերը՝ նախկին, թե ներկա, թե ապագա, ում համար հայրենիքը զուտ կարգախոս չէ, այլ կյանքի իմաստ, համատեղ կոչ արեք ձեր կողմնակիցներին ոտքի կանգնել և հեռացնել ապիկարների իշխանությունը»,- գրել է Իշխանյանը։