ՆԱՏՕ-ն սկսել է հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության խոշոր զորավարժություններ

65

ՆԱՏՕ-ն այսօր սկսել է հակահրթիռային և հակաօդային պաշտպանությանն ուղղված զորավարժանքներ, որոնք ներառում են հիպերձայնային հրթիռների թռիչքը հայտնաբերելն ու հետևելը: Զորավարժությունների մեծ մասը տեղի է ունենում Շոտլանդիայի և Նորվեգիայի ափերի մոտ: Այս մասին շաբաթ օրը հայտարարել են ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունից:

Զորավարժություններին, որոնք կշարունակվեն մինչև հունիսի 3-ը, կմասնակցեն ավելի քան 3,3 հազար զինվորական, 15 նավեր և տասնյակ ինքնաթիռներ ՆԱՏՕ-ի 10 երկրներից: