Մեկ օրում Գազայում և Հորդանանի Արևմտյան ափին 26 պաղեստինցի է սպանվել և ավելի քան 600-ը՝ վիրավորվել

60

Առնվազն 26 պաղեստինցի մահացել է և ավելի քան 600-ը վիրավորվել վերջին օրվա ընթացքում Հորդանան գետի Արևմտյան ափին բախումների և Գազայի հատվածում իսրայելական բանակի հարվածների արդյունքում: Ինչպես հաղորդել է Dunya Al Watan լրատվական պորտալը, այդ տվյալների մասին հայտնել է Պաղեստինի Առողջապահության նախարարությունը:

Նախարարության համաձայն՝ միայն Գազայում ռմբակոծության զոհ են դարձել 16 բնակիչներ: Հատվածը շարունակում է ենթարկվել համակարգված գնդակոծության ինչպես օդից, այնպես էլ ցամաքից: