ՀԱՊԿ-ն խորհրդակցություններ կանցկացնի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ. ՀԱՊԿ մամուլի քարտուղար

64

ՀԱՊԿ-ն խորհրդակցություններ կանցկացնի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ. ՀԱՊԿ մամուլի քարտուղար

Առաջիկա օրերին խորհրդակցություններ կանցկացվեն Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ, ուրբաթ օրը ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Այս մասին տեղեկացնում է Analitik.am-ը:

«Հայկական կողմը ՀԱՊԿ քարտուղարությանը տեղեկացրել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ – Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին ուղղված ուղերձով: Ներկայումս մշակվում է խորհրդակցությունների անցկացման հարցը: Ակնկալվում է, որ խորհրդատվությունները տեղի կունենան առաջիկա օրերին»,- ասել է նա: