Իսրայելի Պաշտպանության բանակը ոչնչացրել է Գազայում Համասի անվտանգության ծառայության ղեկավարի գրասենյակը

46

Իսրայելի պաշտպանական բանակը հայտնել է, որ իրենք ոչնչացրել են Գազայում Համասի անվտանգության ծառայության ղեկավարի՝ Թաուֆիք Աբու Նաիմի գրասենյակը: Այս մասին ասվում է բանակի թվիթերյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ:

«Մենք հենց նոր ոչնչացրինք նրա գրասենյակը, որը նա օգտագործում էր Համասի ռազմական ենթակառուցվածքները կառավարելու համար», ասվում է հայտարարության մեջ: