Իսրայելի ներսում չեն դադարում արաբների ու հրեաների միջեւ բախումները. Yerkir.am

70

Իսրայելի ներսում չեն դադարում արաբների ու հրեաների միջեւ բախումները:

Իսրայելի նախագահը զգուշացրել է քաղաքացիական պատերազմի վտանգի մասին, հորդորել դադարեցնել, իր խոսքով, «այս խելագարությունը»:

Պաշտպանության նախարար Բենի Գանցն էլ հրահանգել է մեծ թվով անվտանգության ուժեր տեղակայել փողոցներում: Ավելի քան 400 մարդ է ձերբակալվել:

Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, թե անկարգությունների համար մեծամասամբ արաբներն են պատասխանատու՝ հերքելով մեղադրանքները, թե ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկում մինչ հրեաները հարձակվում են արաբների տների վրա: