Թուրքիայում հայտարարել են Արևելյան Երուսաղեմ խաղաղապահներ ուղարկելու պատրաստակամության մասին

62

Թուրքիան կարող է իր զինվորականներին միջազգային խաղաղապահ ուժերի զորակազմի կազմում Արևելյան Երուսաղեմ ուղարկել, սակայն խորհրդարան համապատասխան հարցում դեռ չի ստացվել:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ահմեդ Բերաթ Չոնկարը, փոխանցում է tert.am-ը:«Եթե որոշում կայացվի միջազգային խաղաղապահ ուժերի կազմում մեր զինվորականներին ուղարկել Արևելյան Երուսաղեմ, ապա, ինչպես և նախկինում, կառավարությանը հարկավոր կլինի ստանալ խորհրդարանի հավանությունը, մենք պետք է ընդունենք այդ որոշումը։ Այս պահին խորհրդարանը Արևելյան Երուսաղեմ զինվորականներ ուղարկելու հարցում չի ստացել։ Կառավարությունը, հնարավոր է, հիմա զբաղվում է այդ աշխատանքով»,- ասել է նա։Չոնկարը նաև նշել է՝ Թուրքիայի կառավարությունն այդ թեմայի շուրջ բանակցություններ է վարում այլ պետությունների և Իսլամական համագործակցության կազմակերպության հետ։«Իմ կարծիքով՝ խաղաղապահ ուժերի անհրաժեշտություն կա»,- հայտարարել է նա։Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1800 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին: