«Թող զեկուցեն միջոցների մասին, որոնք ԱՄՆ-ից ստացել են դավադրություններն իրականացնելու, և վերադարձնեն բոլոր բանկային հաշիվները»

55

Վենեսուելայի ընդդիմությունը ստիպված կլինի վերադարձնել արտերկրում գտնվող պետական ​​ակտիվները, որոնք գտնվում են ընդդիմության վերահսկողության տակ, եթե մտադիր է բանակցել կառավարության հետ: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է նախագահ Նիկոլաս Մադուրոն:

Մասնավորապես, Կարակասը ցանկանում է վերականգնել վերահսկողությունը Վենեսուելայի PDVSA նավթագազային պետական ​​ընկերության ամերիկյան թևի` Citgo-ի նկատմամբ:

«Թող նրանք զեկուցեն բոլոր այն միջոցների մասին, որոնք ԱՄՆ կառավարությունից ստացել են դավադրություններն իրականացնելու համար, և վերադարձնեն բոլոր բանկային հաշիվներն ու Citgo-ն», ասել է նա իր ելույթի ժամանակ, որը հեռարձակվել էր Twitter-ով:

Ըստ Մադուրոյի, ընդդիմությունը նաև ստիպված կլինի «հրաժարվել հեղաշրջում կատարելու փորձերից և դադարեցնել այլ երկրներին հրահրել միջամտել» Վենեսուելայի ներքին գործերին: