Էրդողանի խոսնակը դատապարտել է Ավստրիայի վարչապետի՝ Իսրայելի դրոշը բարձրացնելու որոշումը

42

Թուրքիան մայիսի 14-ին արձագանքել է Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի` Իսրայելի դրոշը կառավարության շենքի վրա բարձրացնելու հրամանին: Այս մասին հայտնում է թուրքական Hürriyet լրատվական գործակալությունը:

Կուրցը հրամայել է Իսրայելի դրոշը կախել Ավստրիայի կառավարության շենքի վրա` դրանով իսկ, ըստ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի, աջակցելով Իսրայելի հարձակումներին պաղեստինյան ապստամբների վրա:

 «Ավստրիայի կանցլերը հրամայել է Իսրայելի դրոշը կախել կառավարության շենքի վրա: Սա հակասում է առողջ բանականությանը և անամոթ արարք է: Որքան շատ ձեզ այսպես պահեք, այնքան ավելի անխոհեմ կգործի Իսրայելը: Հուսով եմ, որ Ավստրիայի և Եվրոպայի բնակչությունը խելամտորեն և բարեխղճորեն կարձագանքի նման նախաձեռնությանը»,- ասել է Քալընը։