ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության կոչ է անում և ուշադիր հետևում

60

Եվրամիությունը ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող տագնապալի իրադարձություններին: Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի անունից տարածված հաղորդագրության մեջ:

«Սահմանների սահմանազատումը և սահմանագծումը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով՝ ելնելով տեղի բնակչության անվտանգության շահերից: Մենք ողջունում ենք երկու կողմերի միջև ընթացիկ տեխնիկական շփումները», – նշել է նա:

Բորելն ասել է նաև, որ Եվրամիությունը շարունակում է աջակցել երկրների միջև հակամարտության համապարփակ կարգավորմանը և կոչ է անում երկու երկրներին` փնտրել խաղաղ լուծումներ՝ «կայունություն պահպանելով տարածաշրջանում»:

Փաստաթղթում նշվում է նաև, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլարը կապեր է պահպանել ԵԱՀԿ ներկայիս համանախագահության հետ: