Գազայում զինադադարի նախագիծը ենթադրում է Եգիպտոսի և ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի մշտադիտարկում

112

Ներկայումս Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև նախապատրաստվող զինադադարը նախատեսում է Եգիպտոսի և Միացյալ Նահանգների կողմից հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկում: Այս մասին հայտարարել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Դրանց համաձայն՝ այժմ ԱՄՆ-ի և Եգիպտոսի ներկայացուցիչները առանձին-առանձին բանակցություններ են վարում՝ ամերիկացիները իսրայելցիների, իսկ եգիպտացիները՝ Գազայի խմբավորումների հետ:

«Կողմերը քննարկում են երկարաժամկետ հրադադարի ռեժիմը` ապագայում էսկալացիա թույլ չտալու գրավոր պարտավորությամբ», ասում են աղբյուրները: «Հրադադարի նախագիծը ներառում է հրադադարի ռեժիմի մոնիտորինգ ԱՄՆ-ի և Եգիպտոսի կողմից, Գազայի վերակառուցում և այնտեղ շինանյութեր ներմուծելու թույլտվություն:

Եգիպտական միջնորդությունը դեռևս արդյունք չի տվել, բայց Կահիրեի էմիսարները մտադիր են վերադառնալ Թել Ավիվ՝ զինադադարի նոր նախնական նախագիծ ներկայացնելու համար: