ԱՄՆ-ը չի նախատեսում սառեցնել պաղեստինցիներին մարդասիրական օգնության տրամադրումը

123

Ամերիկյան վարչակազմը մտադիր չէ դադարեցնել պաղեստինցիներին մարդասիրական օգնության տրամադրումը՝ չնայած Մերձավոր Արևելքում հակամարտության գոտում առկա լարվածության սրմանը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

«Ոչ, մարդասիրական օգնությունը, իհարկե, կշարունակվի», պատասխանել է նա այն հարցին, արդյոք ԱՄՆ-ը պլանավորում է պաղեստինցիներին տրամադրվող օգնությունը սառեցնել՝ նկատի ունենալով Գազայի հատվածից Իսրայելին հրթիռային հարվածները:

Նրան խնդրել են նաև պարզաբանել, արդյո՞ք ամերիկյան կողմը պատրաստվում է իսրայելցիներին լրացուցիչ մատակարարումներ անել «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի համար: Փսակին պատասխանել է, որ չունի տվյալներ Իսրայել ուղարկվող լրացուցիչ ռազմական մատակարարումների մասին: