Փաշինյանը Պուտինից օգնություն չի խնդրել Սյունիքի մարզում իրավիճակի հետ կապված․ Պեսկով

107

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի հետ կապված Մոսկվայից օգնության թեման: Այս մասին հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ոչ, Փաշինյանը օգնություն չի խնդրել: Իհարկե, հայկական կողմը ծայրաստիճան անհանգստություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ: Այդ մտահոգությունը կիսել է նաև նախագահ Պուտինը: Եվ նախագահ Պուտինն ընդգծել է եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը [Ռուսաստան, Ադրբեջան և Հայաստան]: Առաջին հերթին այն դրույթը, որը վերաբերում է հրադադարի ռեժիմի անհրաժեշտությանը», ասել է Կրեմլի խոսնակը ՝ պատասխանելով այն հարցին, արյոք Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնումը: